Մատչելիության հղումներ

51-ամյա Հովիկ Մուրադյանը Իրաքում Հայաստանի դեսպան, Երեւանի մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանի եղբայրն է:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին ԲԱՄՕ ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուրադյանի սպանության փաստը:

Ըստ ոստիկանության հերթապահ սպայի, երեքշաբթի օրը ժամը 19-ի սահմաններում ահազանգ է ստացվել հերթապահ մաս, որ Նովինսկի բուլվարի 8-րդ շենքի մոտ տղամարդու դիակ կա` դանակի վնասվածքներով: Դեպքի վայրում արդեն պարզվել է, որ սպանվածը 1962 թվականին ծնված, հայտնի գործարար Հովիկ Մուրադյանն է:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով` կանխամտածված սպանություն: 105-րդ հոդվածը նախատեսում է 6-ից 15 տարվա ազատազրկում:

Սպանվածի եղբայրը` Մուրադ Մուրադյանը Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է, ինչպես նաեւ մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիրն ու Երեւանի մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG