Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթնաժողովի շրջանակներում, դեկտեմբեր, 2013թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթնաժողովի շրջանակներում, դեկտեմբեր, 2013թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` շնորհավորելով նրան եւ ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Հայաստանի նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG