Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի խորհրդարանը այլեւս միակուսակցական չէ


Թուրքմենստանի խորհրդարանի շենքը Աշգաբատում

Թուրքմենստանի խորհրդարանի շենքը Աշգաբատում

Թուրքմենստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի խորհրդարանում կլինի պատգամավոր ոչ իշխող կուսակցությունից: Նման արդյունք է գրանցվել խորհրդարանի 5 ազատ տեղերի համար լրացուցիչ ընտրություններում:

Թուրքմենստանը 1991 թվականից ի վեր, երբ անկախացել է Խորհրդային Միությունից, ունեցել է գրանցված մեկ կուսակցություն` Թուրքմենստանի դեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարել է երկրի նախագահը: Անցած տարվա օգոստոսից երկրում գրանցվել է նաեւ երկրորդ` Արտադրողների եւ ձեռներեցների կուսակցությունը, որի ներկայացուցիչն էլ անցել է խորհրդարան:

Այդուհանդերձ, շատերը կարծում են, որ դա պարզապես իմիտացիա է, որպեսզի մեղմվեն քննադատությունները` ուղղված երկրի միակուսակցական համակարգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG