Մատչելիության հղումներ

Իսրայելը Իրանին մեղադրում է կիբերհարձակումների մեջ


Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իրանի կողմից Իսրայելի դեմ ուղղված կիբերհարձակումների քանակի զգալի աճ է արձանագրվել

Նաթանյահուն կիրակի օրը Թել Ավիվում անցկացված անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Թեհրանի հարձակումների թիրախ են հանդիսանում Իսրայելի «կենսական համակարգերը»։ Նա նշել է, որ վերջին շրջանում հարձակումներ են տեղի ունեցել Իսրայելի ջրամատակարարման, էլեկտրասնուցման ցանցերի, գնացքների եւ բանկերի դեմ։

Վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված մի շարք խոշոր կիբերհարձակումներ են իրականացվել, որոնք ենթադրաբար կազմակերպվել են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG