Մատչելիության հղումներ

Մորնինգսթարը Ղարաբաղի հարցում տեղաշարժեր է նշմարում


Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ տեղաշարժեր են նշմարվում, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Խոսելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի` օր առաջ կայացած հանդիպումների մասին, Մորնինգսթարը ասել է, որ պետքարտուղարը ակտիվորեն մասնակցում է բանակցություններին եւ փորձում է շարժել դրանք մեռյալ կետից:

«Ջոն Քերրին անցնող շաբաթ անհատական հանդիպումներ անցկացրեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Նա շատ շահագրգռված է հակամարտության լուծման որոնման գործընթացում», - «Թրենդ» լևատվական գործակալության փոխանցմամբ` նշել է ամերիկացի դիվանագետը, միաժամանակ շեշտելով, որ այդ հարցը ամբողջովին կախված է հակամարտությունում ներգրավված կողմերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG