Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հունիսի 11-ին կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը


Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, Երեւան, Ազատության հրապարակ, ապրիլ, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, Երեւան, Ազատության հրապարակ, ապրիլ, 2013թ.

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: Այդ մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչությանը վերաբերող 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործմանը վերաբերող 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG