Մատչելիության հղումներ

Երեւանի նորընտիր ավագանին այսօր անցկացրեց իր առաջին նիստը:

Նիստին ներկա էին ավագանու 65 անդամներից ներկա էին 64-ը:

Մինչեւ քաղաքապետի ընտրությունը նիստը վարեց ավագանու` նիստին ներկա ամենատարեց անդամը` իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

Հիմք ընդունելով, որ ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, ՀՀԿ-ի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը համարվեց Երեւանի ընտրված քաղաքապետ: Նրա երդմնակալության արարողությունը նախանշված է հունիսի 11-ին:

Ավագանու` իշխող Հանրապետական կուսակցության 42-հոգանոց խմբակցությունը կղեկավարի Սերգեյ Մկրտչյանը, 17 հոգուց բաղկացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ) խմբակցության ղեկավարն է մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, իսկ ավագանում առաջին անգամ 6 մանդատով ներկայացված «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարն է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ավագանին ընտրեց չորս մշտական հանձնաժողովների ղեկավարներին ու տեղակալներին:

Համաձայն օրենքի` ամենաշատ մանդատներ ունեցող ՀՀԿ խմբակցությունը կղեկավարի երեք հանձնաժողով, խմբակցությունից կլինեն նաեւ այդ հանձնաժողովների ղեկավարների տեղակալները, մեկ հանձնաժողովի ղեկավարն ու տեղակալը կլինեն ԲՀԿ խմբակցությունից:

Հանձնաժողովների ղեկավարների ընտրության ժամանակ «Բարեւ Երեւան» խմբակցությունը բոյկոտեց քվեարկությունը: Պարզաբանմամբ հանդես եկավ ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հայտարարելով. - «Կեղծված ընտրությունների արդյունքով, կեղծված օրենքով այսպիսի ձեւավորված ավագանին չի համապատասխանում հասարակական տրամադրություններին, ուստիեւ մենք այս քվեարկությանը չենք մասնակցում»:


Հովհաննես Շողիկյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG