Մատչելիության հղումներ

Շաբաթը շփման գծում. հրադադարի 250 խախտում, դիվերսիայի փորձ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` հունիսի 2-8-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

«Բացի վերոնշյալ խախտումներից, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկվել է նաեւ դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է: Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` ադրբեջանական կողմից դիվերսիոն գործողության փորձը ձեռնարկվել է շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG