Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի հավաքականը այսօր Երեւանում պարտվեց Մալթայի թիմին 0:1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած հանդիպման միակ գնդակը հյուրերը խփեցին 8-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարում անցկացրած 5 հանդիպումներից հաղթել է միայն մեկում, մյուս բոլոր խաղերում պարտվել է եւ 3 միավորով նախավերջին տեղում է B խմբում։

Խմբի առաջատարը Իտալիան է՝ 13 միավորով, աղյուսակը եզրափակում է Մալթան՝ 3 միավորով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG