Մատչելիության հղումներ

Կադրային փոփոխություններ ՀՔԾ-ում


Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Վահրամ Շահինյանի հունիսի 4-ի հրամանով՝ ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

ՀՔԾ-ի պաշտոնական կայքէջը այսօր փոխանցում է նաեւ, որ ծառայության պետի հրամաններով` իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հեկտոր Սարդարյանը, արդարադատության առաջին դասի խորհրդական Արիստակես Երեմյանը, արդարադատության երկրորդ դասի խորհրդականներ Վարդան Հարությունյանը եւ Կամո Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG