Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահն ամուսնալուծվում է


Վլադիմիր Պուտինը եւ Լյուդմիլա Պուտինան հայտարարում են իրենց բաժանվելու մասին, Մոսկվա, 6-ը հունիսի, 2013թ.

Վլադիմիր Պուտինը եւ Լյուդմիլա Պուտինան հայտարարում են իրենց բաժանվելու մասին, Մոսկվա, 6-ը հունիսի, 2013թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «Ռոսիա-24» հեռուստակայանով հայտնել է, որ բաժանվում է իր կնոջից` Լյուդմիլա Պուտինայից։

«Դա մեր համատեղ որոշումն է, մեր ամուսնությունն ավարտվեց»,- ասել է նախագահը։

«Ես չեմ սիրում ընտանեկան կյանքի հրապարակային քննարկում, այդպես է ստացվել, մեզանից յուրաքանչյուրն այլեւս իր կյանքն ունի, երեխաներն էլ արդեն մեծ են, մենք քիչ ենք իրար տեսնում»,- ասել է Լյուդմիլա Պուտինան։

«Ինչ վերաբերում է մեր երեխաներին, ապա մենք հպարտ ծնողներ ենք եւ շատ ենք սիրում նրանց»,- ավելացրել է Վլադիմիր Պուտինը։

Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտիններն ամունսացել էին 1983-ին եւ ունեն երկու դուստր` Մարիա (ծնվել է 1985-ին) եւ Կատերինա (ծնվել է 1986-ին)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG