Մատչելիության հղումներ

Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել


Հանգուցյալ փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի 15-ամյա դուստրը` Փերիս Ջեքսոնը երեկ փորձել է ինքնասպանություն գործել եւ տեղափոխվել է Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող Կալաբասաս ավանի հիվանդանոց։

Ջեքսոնների ընտանիքը տարածել է հայտարարություն, որի համաձայն, Փերիսի առողջական վիճակն այս պահին մտահոգություն չի առաջացնում, սակայն աղջիկը պետք է որոշ ժամանակ գտնվի բժիշկների հսկողության ներքո։

Ինքնասպանության փորձի դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG