Մատչելիության հղումներ

Ալիեւը ստորագրել է վիճահարույց օրենքը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ստորագրությամբ վավերացրել է խորհրդարանի ընդունած օրենքը, որը քրեականացնում է զրպարտություն եւ վիրավորանք ներառող նյութերի տեղադրումը համացանցում։

Օրենքն իշխանություններին թույլ կտա մինչեւ 3 տարվա ազատազրկման դատապարտել առցանց ակտիվիստներին, որոնց կողմից համացանցում տեղադրված նյութերը, ըստ իրավապահների, կպարունակեն զրպարտության եւ վիրավորանքի տարրեր։

Իրավապաշտպանները դատապարտել են այդ օրենքը եւ այն համարում են պատժիչ գործիք, որը կկիրառվի այս տարվա աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG