Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Մաշտոցի զինկոմիսարիատի պաշտոնյան եւ տեսուչը


Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել են պաշտպանության նախարարության Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը եւ նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանը, տեղեկացնում է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը:

«Արտաշես Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանի միջոցով` քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաեւ զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց` վերջինիցս պահանջել եւ ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք», - ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ-ի քննչական վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG