Մատչելիության հղումներ

Guardian. «Հետախուզությունը տվյալներ է ստանում Verizon-ից»


ԱՄՆ - Verizon-ի Նյու Յորքի գրասենյակը, արխիվ

ԱՄՆ - Verizon-ի Նյու Յորքի գրասենյակը, արխիվ

Guardian-ի հրապարակման համաձայն` ԱՄՆ-ի դատարանի գաղտնի որոշմամբ Ազգային անվտանգության գործակալությանը թույլատրվել է ստանալ Verizon հեռախոսային կապից օգտվողների բոլոր հեռախոսազանգերի մասին տվյալները:

Բրիտանական պարբերականը, վկայակոչելով դատարանի որոշման` իր տրամադրության տակ եղած պատճենը, փոխանցում է, որ պահանջվող տվյալների մեջ հեռախոսազրույցների բովանդակությունը չի մտնում:

Օբամայի վարչակազմի օրոք առաջին անգամ հավաքվում են Միացյալ Նահանգների միլիոնավոր քաղաքացիների հաղորդակցություններին վերաբերող փաստական տվյալներ, անկախ նրանից` կասկածվում են արդյոք նրանք որեւէ զանցանքի մեջ, թե` ոչ, ընդգծում է Guardian-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG