Մատչելիության հղումներ

logo-print

Բողոքի ակցիա նաեւ Ադանայում


Թուրքական Ադանա քաղաքում եւս բողոքի ակցա է տեղի ունեցել: Բողոքի ակցիայի միջոցով քաղաքի բնակչությունն իր աջակցությունն է հայտնել Ստամբուլում փողոց դուրս եկած ցուցարարներին:

Երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները՝ մոտ 500 մարդ, չնայած ոստիկանության զգուշացումներին, հավաքվել է իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» տեղական գրասենյակի առջեւ:

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով ջրցան մեքենաներ է օգտագործել: Ոստիկանության գործողությունների ժամանակ մեկ մարդ վնասվածքներ է ստացել:

Ադանայի բողոքի ակցիայի 25 մասնակից ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG