Մատչելիության հղումներ

Պուտինը ընդունեց Սոբյանինի հրաժարականը


Սերգեյ Սոբյանին
Սերգեյ Սոբյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրաժարականը:

Սոբյանինը երեկ հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական ներկայացնել նախագահին` սեպտեմբերին քաղաքապետի ուղղակի ընտրությունների անցկացման համար:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Պուտինը հարցրել է Սոբյանինին, թե մտադի՞ր է արդյոք նա առաջադրվել ընտրություններում, եւ լսելով դրական պատասխանը` ասել է. - «Ձեզ հաջողություններ եմ մաղթում»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Մոսկվայի քաղաքապետի արտահերթ ուղղակի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, քվեարկության միասնական օրը` սեպտեմբերի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG