Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ԱԱԽ նիստ է հրավիրել, Իվանիշվիլին չի մասնակցի


Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիա, արխիվ

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիա, արխիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջին անգամ հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո այսօր Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ է հրավիրել:

Սպասվող նիստի մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԱԽ-ի քարտուղար Գիգա Բոկերիան:

«Թրենդ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ նույն օրը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անգործության մեջ էր մեղադրել նախագահին եւ ԱԱԽ-ին: «Մեզ հետաքրքրում է, թե ինչ է անում այդ մարմինը, քանի որ մենք որեւէ տեղեկատվություն չունենք նախագահի եւ նույն Բոկերիայի այցերի եւ այդ այցերի ընթացքում նրանց կողմից իրենց շահերն առաջ մղելու վերաբերյալ: Իմ թիմը մեկ անգամ չէ, որ նախագահից պահանջել է ԱԱԽ-ի նիստ հրավիրել», - երեկ հայտարարել էր Իվանիշվիլին:

Բոկերիան, մինչդեռ, հավաստիացրել է, թե ԱԱԽ-ն բազմիցս կոչ է արել վարչապետին եւ նրա աշխատակազմին մասնակցել նիստին:

Նիստից քիչ առաջ Իվանիշվիլին հայտարարել է, որ չի մասնակցի դրան, փոխանցում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը: «Օրվա ժամանակացույցս խախտելու անհրաժեշտություն չեմ տեսնում», - ասել է Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG