Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը խուսափեց հանդիպել վթարային շենքի բնակիչներին


ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյան

ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյան

Գյումրիի 88 վթարային շենքերից մեկի` Անտառային, 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի բնակիչներն այսօր եկել էին Շիրակի մարզպետարան` իրենց բողոքը հասնելու աշխատանքային այցով Գյումրի ժամանած Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Վերջինս, սակայն, տեսնելով մարզպետարանի մուտքի մոտ խմբված բողոքավորներին, շենք մտավ հետնամուտքից:

Փոխվարչապետը հեռանալիս էլ օգտվեց հետնամուտքից, ու թեեւ բողոքավորները փակել էին նրա ավտոմեքենայի ճանապարհը, այդպես էլ խուսափեց լսել մարդկանց բողոքը:

Նշված շենքի 60 բնակարաններից 14-ը բնակեցված է: Բնակիչներին ամեն տարի խոստանում են ամրացնել շենքը, բայց գործը տեղից չի շարժվում:

«Անծանոթ մարդիկ ասում են` ի՞նչ ռիսկի տեր եք, որ մնում եք այստեղ», - նշված շենքի մոտ «Ազատություն» ռադիոկայանին ասաց բնակիչներից մեկը` հավելելով, որ արդեն տարիներ ի վեր զրկված են զրամատակարարումից, կոյուղուց:

Շենքի բնակիչները բազմաթիվ բողոքներով դիմել են Գյումրիի քաղաքապետական եւ Շիրակի մարզպետարան, արդյունքի, սակայն, չեն հասել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG