Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում է Մոնսերատ Կաբալիեն


Լեռնային Ղարաբաղի նախագահական գրասենյակից հաղորդում են, որ այսօր Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Բակո Սահակյանը նշել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:

Հիշեցնենք՝ աշխարհահռչակ սոպրանոն հունիսի 9-ին համերգով հանդես կգա Երեւանում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG