Մատչելիության հղումներ

Ռուսաստան - ԵՄ գագաթնաժողով Եկատերինբուրգում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Եկատերինբուրգ ժամանած Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, 4-ը հունիսի, 2013թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Եկատերինբուրգ ժամանած Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, 4-ը հունիսի, 2013թ.
Ռուսաստանյան Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է Ռուսաստան - Եվրամիություն բարձր մակարդակով խորհրդաժողովը:

Գագաթնաժողովի օրակարգում միջազգային տնտեսության վիճակն է, Ռուսաստան - Եվրամիություն համագործակցությունը, նոր պայմանագիրը, համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, վիզայի ռեժիմի հարցը:

Ակնկալվում է, որ Եվրամիության պաշտոնյաները կբարձրացնեն նաեւ Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:

Եվրամիությունը Ռուսաստանի հիմնական առեւտրային գործընկերն է, սակայն տնտեսական հարաբերություններում կան մի շարք տարաձայնություններ, այդ թվում` «Գազպրոմ»-ի հետ կապված:

Բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից է նաեւ վիզաների հարցը: Պաշտոնական Մոսկվան արդեն մի քանի տարի է ինչ հայտարարում է, որ կողմերի միջեւ հարաբերությունները այն մակարդակի են հասել, որ ժամանակն է անցնել առանց վիզաների ռեժիմի, սակայն Բրյուսելը այսօր նման քայլի պատրաստ չէ, եւ ներկայումս խոսքը միայն հեշտացված ռեժիմի մասին է: Գագաթնաժողովի օրակարգում քննարկվելու է նաեւ այս մասին նոր պայմանագիրը, սակայն փորձագետները համոզված են, որ այն չի ստորագրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG