Մատչելիության հղումներ

Բրեդլի Մենինգը կանգնեց դատարանի առջեւ


ԱՄՆ - Բրեդլի Մենինգը (աջից) Մերիլենդի դատարանում նախնական լսումների ժամանակ, 21-ը մայիսի, 2013թ.
ԱՄՆ - Բրեդլի Մենինգը (աջից) Մերիլենդի դատարանում նախնական լսումների ժամանակ, 21-ը մայիսի, 2013թ.
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Ռազմական տրիբունալի դատարանում երեկ սկսված դատավարության ժամանակ դատախազը ամերիկյան բանակի շարքային զինծառայող Բրեդլի Մենինգին մեղադրել է այն բանի համար, որ նա Wikileaks սկանդալային կայքի միջոցով ամերիկյան ռազմական գաղտնիքներն իմանալու հնարավորություն է ընձեռել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բին Լադենին:

Մենինգի փաստաբանները զինվորին բնութագրում են որպես երիտասարդ, միամիտ, բայց լավ նպատակների տեր մարդ, ով փորձել է ցույց տալ Իրաքյան եւ Աֆղանական պատերազմների իրական պատկերը:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 2009 եւ 2010 թվականներին Մենինգը կայքին տրամադրել է 250 հազար դիվանագիտական հեռագրեր եւ 500 հազար ռազմական փաստաթղթեր Աֆղանստանի եւ Իրաքի մասին:

Մենինգն իրեն մեղավոր է ճանաչել 10 կետով, սակայն չի ընդունել լրջագույնը, այն է` ԱՄՆ-ի թշնամիներին օգնելու մեղադրանքը: Եթե այն հաստատվի, ապա 25-ամյա երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG