Մատչելիության հղումներ

Լոնդոնյան Չելսիի գլխավոր մարզիչն այսօրվանից պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն է:

Չելսի ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ պայմանագիր է կնքել Մոուրինյոյի հետ չորս տարով:

Մարզիչին ներկայացնելու պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 10-ին` Ստեմֆորդ Բրիջ մարզադաշտում:

Մոուրինյոն նախկինում գլխավորել է Լոնդոնյան այդ ակումբը` 2004-ից 2007 թվականներին:

2010 թվականից 3 տարի Մոուրինյոն Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG