Մատչելիության հղումներ

Սուրեն Խաչատրյանը ժամանակավորապես թողել է մարզպետի լիազորությունները


Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. – «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի թիկնապահը եւ որդին։

Վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Սուրեն Խաչատրյանից կառավարությանն ուղղված որեւէ դիմում առայժմ չի ստացվել։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG