Մատչելիության հղումներ

logo-print

Իվանիշվիլին շնորհավորել է վիրահայերին


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրում ապրող հայերին երեկ շնորհավորել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնի կապակցությամբ:

Ըստ Իվանիշվիլիի` դա հայերի եւ վրացիների համար ընդհանուր տոն է, իսկ Սայաթ-Նովան հայ - վրացական բարեկամության խորհրդանիշն է եւ կարող է համարվել նաեւ հայ - վրացական հարաբերությունների խորացման խորհրդանիշը: Սայաթ-Նովան Վրաստանի վրա Աղա Մոհամեդ խանի հարձակման զոհը դարձավ` սա նույնպես վրաց - հայկական համատեղ պատմություն է, ընդգծել է Իվանիշվիլին:

«Նա մեծ մարդասեր էր: Նա հավասարապես թանկ է ինչպես հայերի, այնպես էլ վրացիների համար», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Սայաթ-Նովայի մասին ասել է Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG