Մատչելիության հղումներ

Երուսաղեմի նորընտիր Հայոց պատրիարքի գահակալությունը` վաղը


Վաղը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ արարողությանը կմասնակցեն Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ընդհանուր միաբանական ժողովը Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Պատրիարք է ընտրել հունվարի 24-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG