Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 3-4-ը կայցելի Միացյալ Նահանգներ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ ելույթը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Այցելության շրջանակներում Նալբանդյանը կհանդիպի նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG