Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽԽՎ նախագահին


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում Նախարարների կոմիտեի եւ ԵԽԽՎ-ի համագործակցությունը:

Մինյոնը նշել է, որ նախորդ օրերին Երեւանում կայացած ԵԽԽՎ-ի բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերը կազմակերպված էին բարձր մակարդակով եւ առանձնանում էին բովանդակային քննարկումներով եւ արդյունավետությամբ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Եվրախորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ, անդրադարձել Հարավային Կովկասի խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG