Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում բողոքում ոսկու հանքի շահագործման դեմ


Ղրղըզստանի վարչապետ Սաթիբալդիեւն այսօր այցելել է երկրի հյուսիսում գտնվող Ջեթի-Օգուզ շրջանը, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել ոստիկանության եւ «Կումոր» ոսկու հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների միջեւ երեկ տեղի ունեցած բախումներից հետո, որոնց արդյունքում 50 մարդ վիրավորվել էր, իսկ ձերբակալվածների թիվն անցել էր 80-ից:

Ցուցարարները պահանջում են պետականացնել հանքը` այն շահագործող Կանադայում գրանցված ընկերությանը մեղադրելով ցածր հարկեր վճարելու եւ բնապահպանական մեծ վնաս հասցնելու մեջ:

Ցույցերը մեկնարկել են այս շաբաթ ավելի վաղ, երբ բողոքավորները փակել էին դեպի հանքավայրը տանող ճանապարհը:

Տեղի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Սաթիբալդիեւն ասել է, թե Կառավարությունը կուսումնասիրի նրանց պահանջները:

Ղրղըզական լրատվամիջոցները հաղորդում են, որ մայրաքաղաքում Բիշքեկում տասնյակ մարդիկ են հավաքվել Կառավարության շենքի մոտ` ի պաշտպանություն ցուցարարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG