Մատչելիության հղումներ

Մեկնարկել են միասնական քննությունները


Այսօր Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները: Դրանք անցկացվում են Երեւանում եւ մարզերում ձեւավորված 36 քննական կենտրոններում:

Առաջին քննությունն անցկացվել է «Ռուսաց լեզու» առարկայից: Երեւանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Լրագրողների հարցերին ի պատասխան, նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան:

Հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG