Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ֆիլիպ Լեֆորին


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Նույն օրը Եվրամիության հատուկ ներկայացուցչին ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG