Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հատուկ արտոնություններ նախկին նախագահներին


Ադրբեջանի խորհրդարանի շենքը
Ադրբեջանի խորհրդարանի շենքը
Ադրբեջանի Միլի մեջլիսի գարնանային նստաշրջանի վերջին նիստում օրենսդրական մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնցով մի շարք հատուկ արտոնություններ են տրամադրվում երկրի նախկին նախագահին եւ նրա կնոջը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` կատարված փոփոխություններով, մասնավորապես, կարգելվի քաղաքացիական հայց ներկայացնել նախկին նախագահի կամ նրա կնոջ կենսաթոշակի եւ սոցիալական նպաստի նկատմամբ, նախկին նախագահի կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի կեսը` 7 հազար 500 մանաթ (շուրջ 9 հազար 500 դոլար), ինչպես գործող, այնպես էլ նախկին նախագահին եւ նրա կնոջը հատկացվեն ցմահ դիվանագիտական անձնագրեր, եւ նրանք կունենան դիվանագիտական հատուկ կարգավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG