Մատչելիության հղումներ

Վրաստանի դատախազությունը կարող է հարցաքննել նախագահին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել պետական միջոցները վատնելու գործով։

Դատախազության խոսնակ Խաթունա Պայչաձեն ասել է, որ ըստ հետաքննության` Սաակաշվիլին Նյու Յորքում 2009 եւ 2011 թվականներին կոսմետիկ վիրահատության է ենթարկվել, ինչի նպատակով վճարվել է ավելի քան 11 հազար դոլար։ Բացի այդ, ըստ դատախազության, Վրաստանի նախագահը պետական միջոցներից հատկացրել է մոտ 6 հազար բրիտանական ֆունտ (9 հազար դոլար) մի ամերիկացի դերասանուհու մերկ նկարը գնելու համար։ Դերասանուհու անունը չի հրապարակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG