Մատչելիության հղումներ

Գործադուլ Ղրղըզստանի ամենախոշոր ոսկու հանքում


Ղրղըզստան - «Կումտոր» ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան, Բարսկուն, 30-ը մայիսի, 2013թ.
Ղրղըզստան - «Կումտոր» ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան, Բարսկուն, 30-ը մայիսի, 2013թ.
Ղրղըզստանի ամենախոշոր` «Կումտոր» ոսկու հանքի աշխատողները գործադուլ են կազմակերպել:

Ակցիան սկսելուց մի քանի օր անց աշխատակիցները ամբողջովին անջատել են հանքի էլեկտրամատակարարումը:

Կանադական ընկերությանը պատկանող հանքի աշխատակիցները պահանջում են հանքի պետականացում, քանի որ ընկերությունը քիչ հարկեր է վճարում եւ աղտոտում է շրջական միջավայրը:

«Կումտոր» հանքի բաժինը Ղրղըզստանի տնտեսությունում գնահատվում է 12 տոկոս:

Այսօր առավոտյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը տվյալ` Իսիկ-Կուլ գավառի Ջետի-Օգուզ շրջանում արտակարգ դրություն է հայտարարել մինչեւ հունիսի 10-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG