Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը դադարեցնում է գործունեությունը Աֆղանստանում


Աֆղանստանցիները օգնում են ԿԽՄԿ-ի աշխատակցին հեռանալ հարձակման ենթարկված գրասենյակից, Ջալալաբադ, 29-ը մայիսի, 2013թ.
Աֆղանստանցիները օգնում են ԿԽՄԿ-ի աշխատակցին հեռանալ հարձակման ենթարկված գրասենյակից, Ջալալաբադ, 29-ը մայիսի, 2013թ.
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Աֆղանստանի տարածքում:

Կազմակերպության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության հետ զրույցում ասել է, որ որոշումը ընդունվել է Ջալալաբադում Կարմիր Խաչի գրասենյակի վրա հարձակումից հետո: Մայիսի 29-ին տեղի ունեցած գրոհի ժամանակ զոհվել է գրասենյակի անվտանգության աշխատակիցը, ինչպես նաեւ հարձակում գործած երկու անձինք:

Թե երբ կվերականգնվեն ԿԽՄԿ-ի աշխատանքները Աֆղանստանում` դեռ պարզ չէ: Կարմիր Խաչը բանակցություններ է վարում կառավարության եւ զինյալների հետ` պարզելու հարձակման կազմակերպչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG