Մատչելիության հղումներ

Ասադը վստահ է, որ հաղթելու է


Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տալիս սիրիական հեռուստաալիքներից մեկին, արխիվ
Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տալիս սիրիական հեռուստաալիքներից մեկին, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վստահ է, որ հաղթելու է երկրում ծավալված քաղաքացիական պատերազմում:

Հինգշաբթի օրը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասադը զգուշացրել է, որ հետագայում իսրայելական կողմի յուրաքանչյուր ավիահարձակում անպատասխան չի մնա: Սիրիայի նախագահը ասել է, որ Ռուսաստանը վերջերս կատարել է զենք մատակարարելու պայմանագրի որոշ կետեր, բայց չի մանրամասնել` արդյոք այդ ցանկո՞ւմ են եղել նաեւ C-300 համակարգերը:

Արեւմտյան լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե Ասադը հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի կողմից C-300-ների առաջին խմբաքանակի արդեն իսկ տրամադրման մասին: Այդ ժամանակ, սակայն, հարցազրույցը ամբողջությամբ դեռ չէր հեռարձակվել:

Ասադը վերահաստատել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է մասնակցել Ժնեւում կայանալիք խաղաղության կոնֆերանսին, բայց նաեւ ավելացրել է, թե յուրաքանչյուր որոշում երկրում պետք է դրվի քվեարկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG