Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կմասնակցի այս տարվա հոկտեմբերին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին` «խուսափելու համար մեկ ուժի ձեռքում իշխանության մոնոպոլացումից»: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին Բուրջանաձեն հայտարարել է այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ:

Նախկին խոսնակը ընդգծել է, որ այսօր Վրաստանը գտնվում է զարգացման շատ կարեւոր փուլում, երբ երկրի համար կենսականորեն կարեւոր է ճիշտ եւ հավասարակշռված որոշումների ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG