Մատչելիության հղումներ

Ըստ Ասադի` Սիրիան սկսել է ստանալ C-300 հրթիռները


Ռուսաստան - C-300 հրթիռային համակարգերը, արխիվ

Ռուսաստան - C-300 հրթիռային համակարգերը, արխիվ

Սիրիան ստացել է ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լիբանանյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ասադի փոխանցմամբ` այժմ ոչ ոք չի կարող անպատիժ հրթիռակոծել Սիրիան եւ նման փորձերի դեպքում պատասխան կստանա:

Իսրայելական մամուլը արդեն հայտնել է, որ այդ երկիրը մտադիր է չեզոքացնել Սիրիայի հրթիռային համակարգերը:

Ռուսաստանը հայտարարեց Սիրիա C-300 հրթիռային համակարգեր ուղարկելու մասին, երբ Եվրամիության երկրները համաձայնության չեկան սիրիացի ապստամբներին զենքի մատակարարման արգելքը երկարաձգելու մասին, եւ հունիսի 1-ից, փաստորեն, արգելքը չեղյալ է համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG