Մատչելիության հղումներ

Առողջապահության ոլորտն իր խնդիրներով ու ձեռքբերումներով


Հայաստանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ
Հայաստանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ

Ինչպիսին է հայաստանյան առողջապահության ոլորտի սպասարկումն ու որակը՝ ըստ մասնագետների ու քաղաքացիների:

«Շատերն են ընդունում, որ խորհրդային բժշկական համակարգն իր ձեւով ու բովանդակությամբ ավելի ճիշտ էր, թեպետ այսօր այս ոլորտում գործունեություն ծավալողներին ընձեռված հնարավորություններն ավելի մեծ են` փորձի փոխանակման, տարբեր երկրների բժշկական հաստատությունների հետ ակտիվ կապի եւ մի շարք այլ առումներով», - սա Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանի կարծիքն է:

Խոսելով առողջապահության ոլորտի ձեռքբերումներից, Հարությունյանն անդրադարձավ նաեւ բացթողմներին: Խնդրահարույց հիմնական ուղղություններն են, ըստ նրա, գնային քաղաքականության մշակումը, մարզերում շտապ բուժօգնության հասանելիությունն ու որակը եւ այլն: Հարությունյանի խոսքով՝ մարզկենտրոններում գործող բուժհաստատություններն այսօր իրենց տեխնիկական հագեցվածությամբ մոտ են արեւմտյան ու եվրոպական բուժհաստատություների որակին, բայց լուրջ խնդիր կա այդ կլինիկաները մասնագետներով ապահովելու ուղղությամբ:

Առոջապահության նախարարությունը ոլորտում քաղաքականություն մշակողն է, բայց բժշկական հաստատությունների զգալի մասը, լինելով մասնավոր, շատ հարցերում ինքնավար է: Օրինակ, գնային քաղաքականության մշակման ուղղությամբ` յուրաքանչյուր բուժհաստատություն ինքն է որոշում, թե որ ծառայությունը որքան արժե: Հենց այստեղ է, որ քաղաքացիները լուրջ խնդիրներ են ունենում:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ անախարարության սահմանած միջին ու վերին շեմ ասվածին ենթարկվում են այն կլինիկաները, որոնք պետության կողմից պետպատվեր են ստանում:

Սամվել Հարությունյանի խոսքով, պետությունը պետք է իր ուշադրությունը սեւեռի հատկապես առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա: Սուրեն Քրմոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վերջին տասնամյակում այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:

«Վայ, էտ ոլորտի մասին չեմ ուզում խոսեմ: Ես Գեղարքունիքից եմ, անունն է հելել անվճար, համա մեկին պետք է մի կառոպկա կոֆե կամ մի բան առնես, որ քո հիվանդին մի քիչ լավ նայեն... Պոլիկլինիկան է անվճար մեծահասակների համար, բայց որակ չկա, լավ բժիշկներ լավ տեղերում բաժիններ զանիտ արած նստած են, որը վճարովի է... Պատերազմի մասնակից եմ, 3-րդ կարգի հաշմանդամ, անվճար ասվածը միայն թղթի վրա է, սա առողջաթաղություն է` առողջապահություն չէ», - այսպիսին էր ոլորտի սպասարկմանն ու որակին «Ազատություն» ռադիոկայանի զրուցակից մի հայաստանցու տված գնահատականը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիների հիվանդանոցային անվճար բուժոգնությունն ապահովում է նախարաորւթյունը, իսկ արտոնյալ խմբերի մեջ չմտնող քաղաքացիների բուժօգնությունը կազմակերպվում է վճարովի կամ մասնավոր ապահովագրական հիմունքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG