Մատչելիության հղումներ

Ասադը չի պատրաստվում հեռանալ


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, ապրիլ, 2013թ.
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, ապրիլ, 2013թ.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կշարունակի պաշտոնավարել մինչ նախագահության ժամկետի ավարտը` 2014 թվականը, որից հետո չի բացառվում այս պաշտոնի համար նրա կրկին առաջադրվելը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը` ի պատասխան ընդդիմության առաջարկների:

Սիրիական ազգային կոալիցիան անցած շաբաթ պատրաստակամություն էր հայտնել Ասադին եւ նրա ընտանիքին հնարավորություն տալ անարգել հեռանալ Սիրիայից, եթե նա համաձայնի իշխանությունը հանձնել փոխնախագահին կամ վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG