Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը ընդունել է
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին եւ Բեռնար Սոճենին:

Ինչպես փոխանցում է արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը, նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ հատուկ կարեւորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունը Լեռնային Ղարաբաղ:

«Ֆրանսուա Ռոշբլուանը, Անրի դը Ռենկուրը եւ Բեռնար Սոճենը վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերն ուղղված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG