Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Քուվեյթի խորհրդարանի նախագահը


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, այսօր երեկոյան Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը:

Քառօրյա պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային ժողովի Հայաստան - Քուվեյթ բարեկամության խմբի անդամների հետ:

Պատվիրակությունը կհանդիպի Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:

Քուվեյթի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ եղեռնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG