Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը նոտա հղեց Ռուսաստանին


Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձե, արխիվ

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձե, արխիվ

Վրաստանը Շվեյցարիայի դեսպանության միջոցով նոտա է հղել Ռուսաստանին` վրաց - օսական հակամարտության գոտում փշալարերի անցկացման կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել` տեղեկացնելով, որ ռուս սահմանապահները փշալարեր են անցկացնում «Վրաստանի Ցխինվալիի շրջանին»` Հարավային Օսիային սահմանակից վրացական երկու գյուղերի մոտ:
Արտգործնախարարությունը վրդովմունք էր արտահայտել` գնահատելով այդ փաստը որպես երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում:

«Այս փուլում մենք կարող ենք միայն դիվանագիտական քայլեր անել», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Փանջիկիձեն:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG