Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը չի մասնակցում նաեւ ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովին


Սերժ Սարգսյանը ԵվրազԷՍ-ի հանդիպումներից մեկի ժամանակ, արխիվ

Սերժ Սարգսյանը ԵվրազԷՍ-ի հանդիպումներից մեկի ժամանակ, արխիվ

Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրազԷՍ) գագաթնաժողովը, որին եւս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություններից չորսի` Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի նախագահները երեկ հավաքվել էին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ անցնում էր կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հայաստանի եւ Բելառուսի նախագահները այդ հանդիպմանը չմասնակցեցին:

Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը զանազան մեկնաբանությունների առիթ էր դարձել, մինչդեռ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրությունում ասված է, որ Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարները Ղրղըզստանի մայրաքաղաք չէին գնացել, քանի որ գագաթնաժողովի օրակարգում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին վերաբերող հարցերն էին:

Բիշքեկից նախագահները մեկնել են Ղազախստանի մայրաքաղաք, որտեղ այսօր բացվել է ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովը, ընդ որում` հանդիպմանը մասնակցում է նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Աստանայում հաղորդվել է, որ Ղրղըզստանը միանալու է Եվրասիական տնտեսական համագործակցությանը, իսկ Ուկրաինան կդառնա դիտորդ։

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչիում էր, որտեղ կայացել էր նրանց հինգ ժամանոց հանդիպումը:

ԵվրազԷՍ-ում Հայաստանը ունի դիտորդի կարգավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG