Մատչելիության հղումներ

Արքայազն Չարլզի այցը Հայաստան շարունակվում է


Արքայազն Չարլզը եւ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը Երեւանի Մատենադարանում, 28-ը մայիսի, 2013թ.

Արքայազն Չարլզը եւ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը Երեւանի Մատենադարանում, 28-ը մայիսի, 2013թ.

Շարունակվում է Ուելսի արքայազն Չարլզի եռօրյա մասնավոր այցը Հայաստան. նախատեսված են արքայազնի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ներկայացուցիչն այսօր երեկոյան ներկա է գտնվելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին, բնապահպան ակտիվիստները մտադիր են բողոքի ցույց անցկացնել Արամ Խաչատրյան համերգասրահի առջեւ:

Հիշեցնենք, ակտիվիստներին երեկ չհաջողվեց տեսնել արքայազնին, քանի որ անվտանգության նկատառումներով նա Մատենադարան էր մտել ետնամուտքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG