Մատչելիության հղումներ

Հայ բնապահպանները բողոքի ցույցով կդիմավորեն արքայազն Չարլզին


Արքայազն Չարլզը եւ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, արխիվ
Արքայազն Չարլզը եւ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, արխիվ
Ժամեր անց Երեւան կժամանի Ուելսի արքայազն Չարլզը. նա Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի առաջին անդամն է, ով Հայաստան է այցելում:

Արքայազնը Հայաստան է գալիս մասնավոր այցով` որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:

Ուելսի արքայազնին այսօր բողոքի ցույցով կդիմավորեն հայ բնապահպանները, ովքեր ուզում են արքայազնի ուշադրությունը Հայաստանի բնապահպանական խնդիրների վրա հրավիրել: Մասնավորապես, բնապահպանները հորդորում են կանխել Ամուլսարում (Վայոց Ձոր) ոսկու հանքի շահագործումը, որը պետք է իրականացվի բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներդրումներով: Ըստ բնապահպանների, այդ կազմակերպության խորհրդի անդամ է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ում հրավերով Հայաստան է ժամանում արքայազն Չարլզը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG