Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները որոշեցին հանել Սիրիա զենք ուղարկելու արգելքը


Սիրիացի ապստամբներ` իսլամիստական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները Հալեպում մարտական գործողությունների ժամանակ, արխիվ

Սիրիացի ապստամբներ` իսլամիստական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները Հալեպում մարտական գործողությունների ժամանակ, արխիվ

Եվրամիության երկրների արտգործնախարարները, երեկ Բրյուսելում քննարկելով Սիրիայի հակամարտությունը, որոշել են հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու արգելքը:

Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը ասել է, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվող ապստամբներին զենք մատակարարելու ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:

Սիրիա զենք ուղարկելու նկատմամբ Եվրամիության սահմանած արգելքի ժամկետը լրանում է այս շաբաթվա վերջին:

Ինչ վերաբերում է Սիրիայի նկատմամբ Եվրամիության սահմանած ֆինանսատնտեսական արգելքներին, ապա որոշվել է դրանք երկարաձգել մեկ տարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG