Մատչելիության հղումներ

Կադիրովը մեղադրում է ՀԴԲ-ին


Ռամզան Կադիրովը Գրոզնիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, 27-ը մայիսի, 2013թ.
Ռամզան Կադիրովը Գրոզնիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, 27-ը մայիսի, 2013թ.
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մեղադրել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) չեչնիացի մի երիտասարդի` Իբրահիմ Տոդաշեւի սպանության համար, ով ըստ ԱՄՆ-ի իրավապահների կապ է ունեցել Բոստոնի ահաբեկչության իրականացման համար կասկածվողներից մեկի հետ:

Կադիրովի խոսքով` Տոդաշեւը «լավ տղա» էր, նրա հայրը, ով պետական ծառայող է, նույնպես պարկեշտ մարդ է:

Չեչնիայի նախագահը, ում մեղադրում են մարդու իրավունքների ոտնահարման համար, երկակի ստանդարտներ կիրառելու մեղադրանքներ է հնչեցրել արեւմտյան, ամերիկյան լրատվամիջոցների հասցեին:

Իբրահիմ Տոդաշեւը սպանվել է մայիսի 22-ին Ֆլորիդայում` Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների հետ փոխհրաձգության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG