Մատչելիության հղումներ

Առաջին եւ երկրորդ նախագահները Սարդարապատ չեն այցելի


ՀՀ իշխող վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում, արխիվ

ՀՀ իշխող վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում, արխիվ

Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը վաղը` մայիսի 28-ին, չեն այցելի Սարդարապատի հուշահամալիր, որտեղ նախատեսված են Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ առաջին նախագահի խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Մուսինյանից եւ երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից:

ՀՀ առաջին նախագահի չմասնակցելը ՀԱԿ-ը հիմնավորում է նրանով, որ Սարդարապատ ամենամյա այցելության ավանդույթ չկա: Իսկ Ռոբերտ Քոչարյանը չի այցելելու մերձավորներից մեկի թաղման արարողությանը մասնակցելու պատճառով:

Առավոտյան Սարդարապատ կժամանի Հայաստանի իշխող վերնախավը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

95 տարի առաջ մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, եւ շուրջ հինգ ու կես դար ձգված ընդմիջումից հետո հայկական պետականությունը վերականգնվեց։ Սարդարապատի հուշահամալիրի մոտ ամեն տարի մայիսի 28-ին հանդիսավորությամբ նշվում է Հանրապետության տոնը:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG