Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Բիշքեկում հանդիպեց Լավրովի հետ


Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Մոսկվայում, արխիվ

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Մոսկվայում, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվել են հայ - ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ է կատարվել Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Բիշքեկում տեղի է ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանի եւ Ղրղըզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաեւի հանդիպումը, որի ժամանակ բովանդակային քննարկում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների ամրապնդման՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, տնտեսական գործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների ձեւաչափերում համագործակցության խթանման շուրջ։

Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ-ի ղրղըզական նախագահության առաջնահերթությունները եւ կազմակերպության գործունեության ոլորտներին եւ ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG